Ֆուտբոլ

Յուրգեն Կլոպը «Բայեր»-ից կրած պարտությունը կապում է պասիվության հետ

1 րոպեի ընթերցում

Յուրգեն Կլոպը «Բայեր»-ից կրած պարտությունը կապում է պասիվության հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով Լևերկուզենի թիմից կրած պարտության պատճառը պասիվությունն էր: «Եթե մենք ուզում էին հաղթել «Բայեր»-ին, պետք լավ խաղայինք, որը մենք չարեցինք: Թեպետ շատ լավ սկիզբ ունեցանք, սակայն հարվածների դեմ մի բան այն չէր: Մենք շատ պասիվ էինք: Կարողանում էինք խնդիրներ ստեղծել մրցակցի համար: Երկրորդ խաղակեսում նրանք ակտիվ էին, բայց ոչ այնքան, որքան կարող էին»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Կլոպի խոսքերը փոխանցում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:

Լևերկուզենի թիմն ունի 37 միավոր և 6 միավորով առաջ է անցնում «Բորուսիա»-ից: Նույնքան` 31 միավոր ունեն «Բորուսիա Մյունխեն Գլադբախ»-ի ֆուտբոլիստները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում