Ֆուտբոլ

«Բորուսիա»-ին տան պատերը չօգնեցին.«Բորուսիա»-«Բայեր» 0-1

2 րոպեի ընթերցում

«Բորուսիա»-ին տան պատերը չօգնեցին.«Բորուսիա»-«Բայեր» 0-1

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն «Սիգնալ Իդունա Պարկ Արենա»-ում հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնակը զբաղեցնող Լևերկուզենի «Բայեր»-ին:

Հանդիպումը հավասար մեկնարկ ուներ. Դորտմունդի գրոհներին «Բայեր»-ի ֆուտբոլիստները պատասխանում էին նույնությամբ: Եվ նման մի հակագրոհի ժամանակ` 18-րդ րոպեին, Լևերկուզենի թիմին առաջ մղեց Հյունգ Մին Սոնը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը աչքի էր ընկնում ակտիվ խաղով և շատ հաճակի սկսում էր «Բորուսիա»-ի գրոհները: Սակայն ամբողջ առաջին կեսի 45 րոպեների ընթացքում «Բայեր»-ի պաշտպանական պատն անխոցելի էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ խաղակեսում էլ Կլոպի սաները չէին կարողանում վերգտնել իրենց խաղը: Հանդիպումը դարձավ ավելի տեմպային, իսկ կրքերը` բորբոքվեցին: «Բայեր»-ի կազմում կարմիր քարտի արժանացավ Էմիր Սպահինը: Այնուհետև կարմիր քարտի արժանացավ «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Սոկրատիս Պապաստակոլուսը:

Այս տուրից հետո Լևերկուզենի թիմն ունի 37 միավոր և 6 միավորով առաջ է անցնում «Բորուսիա»-ից: Նույնքան` 31 միավոր ունեն «Բորուսիա Մյունխեն Գլադբախ»-ի ֆուտբոլիստները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում