Հասարակական

Ավտոպատահարների հետևանքով մարդիկ են զոհվել և վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Ավտոպատահարների հետևանքով մարդիկ են զոհվել և վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 6-ին և 7-ին տեղի ունեցած մի քանի ավտովթարների հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեկտեմբերի 6-ին, ժամը 09:40-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 65-րդ կմ-ին` Երասխավան գյուղի օղակաձև շրջադարձի մոտ, կողաշրջվել է: Վթարի հետևանքով ուղևոր, 1991թ. ծնված Ջիվան Նիկոլյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենայում է եղել նաև մեկ այլ ուղևոր, որը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Կիա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Քաջազնունու և Վրացյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1923թ. ծնված Ոստանիկ Դ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 00.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի զանգված տանող ճանապարհին` ռեստորանի մոտ, տաքսի ավտոմեքենա է այրվում: Ոստիկանները պարզել են, որ «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդ Սեյրան Թ.-ն ժամը 00.15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայով ընթանալու ժամանակ նկատելով, որ մեքենայի առջևի մասում հրդեհ է առաջացել` արագ դուրս է եկել մեքենայից, որը հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 01.20-ին, 1 մարտական հաշվարկի կողմից: Հրդեհի առաջացման պատճառը և պատճառված նյութական վնասի չափը պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

Պատահարներ

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում