Հնդկաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել տարածաշրջանային կայունությանն ուղղված Հայաստանի ջանքերը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Հանրապետությունպաշտոնական այցի առաջին օրը` դեկտեմբերի 5-ին, ՀՀ ԱԺ նախագահ ՀովիկԱբրահամյանը հանդիպել է նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարարՍալման Խուրշիդի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի և տեղեկատվությանմիջոցների հետ կապերի վարչությունից, Հովիկ Աբրահամյանը նշել է, որՀայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ երկկողմ եւ բազմակողմհամագործակցությունը:
Նա գոհունակությամբ փաստել է, որդիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր տեղի են ունեցելբազմաթիվ փոխադարձ պաշտոնական և աշխատանքային այցեր, ինչը վկայումէ երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների բարձրմակարդակի մասին: «Հնդկաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման կարևորությանմասին մատնանշում է այն փաստը, որ ՀՀ Նախագահը հատուկհանձնարարականով դիմել է ՀՀ կառավարությանը հայ-հնդկականհարաբերությունների զարգացման համալիր ծրագիր մշակելու վերաբերյալ:Հայաստանը շահագրգռված է ապահովելու լայնածավալ և բազմաշերտհամագործակցության շարունակականությունը», - նշել է ԱԺ նախագահը:
Հնդկաստանի արտգործնախարար Սալման Խուրշիդը բարձր է գնահատելՀայաստանի հետ հարաբերությունները եւ անհրաժեշտ համարել շարունակելերկկողմ եւ բազմակողմ համագործակցության հետագա խորացումը: Նակարեւորել է միջխորհրդարանական կապերի խորացումը,առեւտրատնտեսական կապերի զարգացումը, գործարար շրջանակներիշփումները, փոխադարձ ներդրումների խրախուսումը, կոնկրետ ծրագրերիիրականացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանայինխնդիրներին: Կողմերը կարեւորել են հակամարտությունների խաղաղկարգավորումը:
Հնդկաստանի արտգործնախարարը ողջունել եւ բարձր էգնահատել Հայաստանի ջանքերը ուղղված տարածաշրջանի կայունությանն ուխաղաղությանը եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու այս հարցում: Կողմերը կարեւորել են համագործակցության զարգացումըտնտեսության, գիտության, կրթության, առողջապահության, բարձրտեխնոլոգիաների ոլորտներում: