Սպորտ

Շախմատի տղամարդկանց հավաքականին երիտասարդներ են հարկավոր. սպորտի վարպետ

2 րոպեի ընթերցում

Շախմատի տղամարդկանց հավաքականին երիտասարդներ են հարկավոր. սպորտի վարպետ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամների մոտ զգացնել է տալիս հոգնածությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՖԻԴԵ-ի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Աշոտ Նադանյանը: «Յուրաքանչյուր մրցաշարի անհնար է միշտ բարձր հորիզոնականներում լինել: Պարզապես համաընկավ նաև այն, որ տղաները լավ մարզավիճակում չեն: Աշխարհի այս առաջնությունում գրեթե բոլորը հավասար մրցակցիներ են»,- ասաց նա: Նադանյանի խոսքով` եթե մրցաշարը լիներ մեկ ամիս անց, տղաները վստահորեն այլ արդյունք ցույց կտային:

Իսկ ահա Հայաստանի բազմակի չեմպիոն և վաստակավոր մարզիչ Գագիկ Հակոբյանն այն կարծիքին է, որ «մրցակիցները երիտասարդներ են, ովքեր աճում են»: «Իմ կարծիքով կարելի էր մրցաշարին երիտասարդ շախմատիստների ուղարկել առաջնությանը: Գուցե հավաքականի երիտասարդներ են հարկավոր»,- ասաց նա:

Շախմատի թիմային առաջնությունն այս տարի անցկացվում է Թուրքիայի Անթալիա քաղաքում: Մինչ այս կայացած տուրերից հետո տղամարդկանց ընտրանին 5-րդ հորիզոնականում է: Թեպետ մրցաշարի ավարտին դեռև 2 տուր կա, սակայն չեմպիոնության համար պայքարում Հայաստանի հավաքականն արդեն հույս չունի: Իսկ Եվրոպայի թիմային առաջնությունում հավաքականը միայն 4-րդ էր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում