ՄՄ-ին անդամակցությունը զգալի օգուտներ է տալիս միության անդամ եռյակին. Վլադիմիր Պուտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանն ու միասնական տնտեսական տարածքին անդամակցությունն Ռուսաստանին, Ղազախստանին ու Բելառուսին արդենզգալի օգուտներ է տալիս: Այս մասին Գյումրիում, Ռուս-հայկական միջտարածաշրջանային երրորդ համաժողվի ժամանակ իր ելույթում նշեց ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը: «Չնայած վերջին տարիների անբարենպաստ արտաքին տնտեսական կոնյուկտուրային՝ 2013թ.-ի առաջին կիսամյակում եռյակի ՀՆԱ-ն աճել է 1.3 տոկոսով: Մաքսային ու վարչրարական խոչընդոտների վերացումը նպաստում է առեւտրաշրջանառության աճին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պուտինը:

ՌԴ նախագահը տեղեկացրեց, որ ՄՄ շրջանակներում առեւտրի ծավալներն այս տարվա հունվար-օգոստոսին աճել է երկու տոկոսով`առանց վառելիքաէներգետիկ հատվածը հաշվի առնելու: Այս առումով սկզբունքային նոր երեւույթ է ազգային օրենսդրական համակարգերի մրցակցությունը: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ այժմ ՄՄ անդամ երկրների գործարարերը կարող են ընտրել իրենց ընկերությունների գրանցման վայրը անդամ ցանկացած այլ երկրում, ինչը պետական մարմինների համար մարտահրավեր է, խթան` բիզնեսի իրականացման համար հարմարավետ պայմաններ ստեղծելու առումով: «Վստահ եմ` Հայաստանի անդամակցումը եվրասիական ինտեգրացիոն նախագծին լրջորեն կամրապնդի նրա տնտեսական ներուժը, կնպաստի ներդրումային միջավայրի հետագա բարելավմանը, ուղիղ գործարար կապերի հաստատմանը, այդ թվում` միջտարածաշրջանային մակարդակում»,- ընդգծեց նա:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գյումրիում մասնակցել են ռուս-հայկական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին:

Հայերեն English Русский