Թուրքագետը գալիք տարի թուրքական նախաձեռնությունների ակտիվացում է կանխատեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալիք տարի Թուրքիան հայ-թուրքական հարաբերություններում նախաձեռնություններ կիրականացնի, ինչին անհրաժեշտ է զգուշավորությամբ արձագանքել: Այդ մասին դեկտեմբերի 2-ին «Հարևաններ. հայացք Հայաստանից 2013» կլոր սեղան-քննարկմանը նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Վստահորեն կարող եմ ասել, որ 2014-ը կլինի առավել ակտիվ հայ-թուրքական հարաբերություններում: Մենք կտեսնենք թուրքական նախաձեռնողականություն, որի հանդեպ, կարծում եմ, պետք է ակնկալել հայկական զգուշավորություն»,- «Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ ասաց Շաքարյանը՝ հավելելով, որ արդեն իսկ Թուրքիան ակտիվորեն փորձում է ներքաշել հայ մասնագետներին այդ երկրում անցկացվող տարբեր քննարկումների մեջ, ինչը նախկինում չկար: «Վերջին երկու ամսվա մեջ ես մոտ 8 նման հանդիպման մասնակցելու հրավեր եմ ստացել»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ կերպ Թուրքիան փորձում է ցույց տալ, որ պետական մակարդակով շփումների բացակայության պայմաններում առկա են հասարակական շրջանակների շփումներ:

Շաքարյանի խոսքով՝ Շվեյցարիայում Դավութօղլուի հայտարարությունները և հայ-թուրքական սահմանի ականազերծման շուրջ խոսակցություններն ուղղած են ցույց տալու, թե իբր Հայաստանի հետ անցկացվում են գաղտնի բանակցություններ և Թուրքիան ինչ-որ բան է պատրաստում: «Մենք տեսնում ենք, որ Թուրքիան պլանային կերպով պատրաստում է իր և մեր հասարակությունը, որ արվում են ինչ-որ քայլեր, ինչի մասին Հայաստանի ԱԳՆ-ն մեզ չի ասում»,- նշեց Շաքարյանը:

Թուրքիան Առաջին համաշխարհային խաըերազմի տարիներին Արեւմտյան Հայաստանում բնաջնջեց 1,5 միլիոն հայերի` հարյուր հազարավորներին փախստական դարձնելով:Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչել են երկու տասնյակից ավելի պետություններ, միջազգային կառույցներ, սակայն Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունն այդ հարցում: Վերջին շրջանում թուրքական կողմից հնչում են հայ-թուրքական սահմանը բացելու մտադրության շուրջ հայտարարություններ՝ դրանք կապելով արցախյան հիմնահարցում որոշակի տեղաշարժերի հետ:

Հայերեն Русский

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է