Կարծիքներ

ԵՄ-ն չի հրաժարվի Հայաստանի հետ համագործակցությունից. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն չի հրաժարվի Հայաստանի հետ համագործակցությունից. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի հետ համագործակցությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա խոսքով` հայ-եվրոպական հարաբերություններում այսօր փակուղի չկա, սակայն հենց նույն այդ հարաբերությունների վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ հասարակության մեջ ձևավորվող փակուղային ընկալումները:

«Հայաստանի ընտրությունը դեպի Մաքսային միություն պայմանավորված է մեր երկրի ազգային անվտանգության շահերով»,- կարծում է Լևոն Շիրինյանը: Քաղաքագետը նաև կոչ է անում չմոռանալ, որ Հայաստանն ապրում է մի տարածաշրջանում, որտեղ առկա է թուրքական գործոնը:

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցին` Շիրինյանը շեշտեց, որ այն նոր ռուսական ներդրումների հնարավորություն կստեղծի Հայաստանում:

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին կայացել է Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը: Հայկական պատվիրակությունը գագաթնաժողովին գլխավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Վիլնյուսի գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանը և ԵՄ-ն ընդունել են համատեղ հայտարարություն, որով համագործակցության շարունակականության վերաբերյալ հանձնառություն են ստանձնել: Կողմերը պայմանավորվել են արդիականացնել ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում