Իրավունք

ՀՀ ԴԱՀԿ-ն կանդամակցի Դատական կատարողների միջազգային միությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԴԱՀԿ-ն կանդամակցի Դատական կատարողների միջազգային միությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը Փարիզում Դատական կատարողների միջազգային միության (ԴԿՄՄ) նիստի ժամանակ ներկայացրել է ծառայության գործունեության շարունակական կատարելագործման և այն ապահովող մեխանիզմների արդիականացման ներկայիս հիմնախնդիրները, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում արձանագրած հաջողություններն ու հասարակությանն իրազեկելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ինչպես տեղեկանում է «Արմենպրես»-ը ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, ելույթից հետո ԴԿՄՄ նախագահը հայտարարել է, որ Հայաստանի ԴԱՀԿ ծառայության կարգավիճակն ու արձանագրած հաջողությունները հիմք են տալիս համագործակցությունը շարունակել Միության անդամի կարգավիճակով: ԴԿՄՄ-ն առաջարկել է սկսել անդամակցության համար սահմանված գործընթաց, եւ այդ համատեքստում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու ընդհանուր ռազմավարություն համար քայլեր մշակելու վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում