Հավակնորդների մրցաշարի գլխավոր ֆավորիտները Արոնյանն ու Կրամնիկն են. Կասպարով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը աշխարհի նորընծա չեմպիոնի` Մագնուս Կարլսենի մրցակիցներին համարում է Լևոն Արոնյանինն և Վլադիմիր Կրամնիկին: «Հավակնորդների մրցաշարի գլխավոր ֆավորիտներնԱրոնյանն ու Կրամնիկն են»,- Twitter-ի իր էջում գրել է Կասպարովը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կրամնիկը, խոսելով գալիք տարի կայանալիք հավակնորդների մրցաշարի մասին, նշել է, որ այն կարող է վերջինը լինել իր համար: «Իմ կարծիքով` հնարավորություններ ունեմ մասնակցել մրցաշարին: Գուցե և վերջին հնարավորություն, որը թույլ կտա դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ»,- ասել է նա:
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը կկայանա 2014 թվականի մարտին Խանտի-Մանսիսկ քաղաքում: Մրցաշարին կմասնակցեն աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Դմիտրի Անդրեյկինը, Վեսելին Տոպալովը, Շախրիյան Մամեդյարովը, Լևոն Արոնյանը, Սերգեյ Կարյակինը և Պետեր Սվիդլերը: