ՀԱՊԿ-ում ստեղծվում Է թմրանյութերի դեմ պայքարի կենտրոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների՝ թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման կոմպետենտ մարմինների Համակարգող խորհրդի՝ Մինսկում կայացած նիստում որոշում է ընդունվել կազմակերպության՝ թմրանյութերի տարածման դեմ պայքարի կենտրոն ստեղծելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Այսօր մեր խնդիրն է դնել կենտրոնի պրակտիկ գործունեության սկիզբը: Առաջին փուլում անհրաժեշտ է ստեղծել Համակարգող խորհրդի աշխատանքային խումբ՝ «ՀԱՊԿ-ի՝ թմրանյութերի տարածման դեմ գործողությունների կենտրոն»,- ասել է Ռուսաստանի՝ թմրանյութերի նկատմամբ հսկողության համերկրային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:

Նա նշել է, որ անհրաժեշտ է վերաիմաստավորել ՀԱՊԿ-ի դերը: «Ակներեւ է, որ Համակարգող խորհրդի աշխատանքը նոր մակարդակի է հասնում, եւ այժմ նրա խնդիրն է ամրապնդել ու զարգացնել ձեռքբերվածը: Դրա համար անհրաժեշտ է վերաիմաստավորել ՀԱՊԿ-ի՝ որպես Եվրասիայում հակաթմրանյութային անվտանգության գլխավոր եւ ըստ էության միակ երաշխավորի դերը»,- հայտարարել է Իվանովը:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին