ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ2013» երգիմիջազգայինմրցույթում Հայաստանը ներկայացրած «Դորիանս»ռոք-խումը համերգով հանդես կգա«Մեցցո» երաժշտական ակումբում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբից` դեկտեմբերի 2-ին կայանալիք համերգը կհնչի կենդանի կատարմամբ:
«Դորիանս»-ը նոր երգերի ձայնագրման ստեղծագործական գործընթացքում է:
Շվեդիայի Մալմյո քաղաքում կայացած «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի պատվիրակ «Դորիանս» ռոք-խումբը ներկայացրել էր Lonely planet երգը, որի երաժշտության հեղինակն էր անգլիական Black Sabbath աշխարհահռչակ ռոք-խմբի կիթառահար Թոնի Այոմին, խոսքերինը` Վարդան Զադոյանը: Խումբը Երևանի «Կասկադ»-ի տարածքում հունիսի 1-ին հանդես էր եկել բացօթյա անվճար համերգով` նվիրվածԵրեխաների պաշտպանության միջազգային օրվան: