Շոու բիզնես

«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 3-րդ համարի ներքո

2 րոպեի ընթերցում

«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 3-րդ համարի ներքո

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանն իր Choco Factory` «Շոկոլադի ֆաբրիկա» երգով ելույթ կունենա 3-րդ համարի ներքո` հաջորդելով Շվեդիային և Ադրբեջանին:

Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը վկայակոչելով մրցույթի պաշտոնական կայքը, երկրների ելույթների հաջորդականության վիճակահանությունը, ինչպես նաև պատվիրակությունների մասնակցությամբ բացման արարողությունը կայացել է նոյեմբերի 25-ի երեկոյան:

«Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակությունը նոյեմբերի 24-ի երեկոյան ժամանել էր այս տարի մրցույթը հյուրընկալող քաղաք Կիև:

«Շոկոլադի ֆաբրիկա» երգի հեղինակներն են Մոնիկան և նրա վոկալի ուսուցչուհի Էմմա Ասատրյանը: Երեխաների հագուստները հեղինակել է դիզայներ Լիլիթ Մարգարյանը: Երգի գործիքավորումն իրականացրել է Մարտին Միրզոյանը, իսկ բեմադրությունը` Վահան Բադալյանը: Մոնիկայի հետ բեմում լինելու են նաև նրա ընկերները, ովքեր հանդես են գալու որպես շոկոլադի ֆաբրիկայի աշխատակիցներ:

«Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին՝ Be Creative նշանաբանի ներքո: Հայաստանը մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ:Մրցույթին մասնակցում է 12 երկիր: Հայաստանում հեռուստադիտողը հնարավորություն կունենա մրցույթը ուղիղ հեռարձակմամբ դիտել Առաջին ալիքի եթերում նոյեմբերի 30-ին ժամը 20:45-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում