Ֆուտբոլ

«Սպարտակ»-ը նվազագույն հաշվով զիջեց ԲԿՄԱ-ին

1 րոպեի ընթերցում

«Սպարտակ»-ը նվազագույն հաշվով զիջեց ԲԿՄԱ-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության հերթական տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը արտագնա խաղում նվազագույն հաշվով զիջեց ԲԿՄԱ –ին: Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում կայացավ ոչ միայն տուրի կենտրոնական, այլ նաև Ռուսաստանի առաջնության տարվա ամենասպասված հանդիպումը` ԲԿՄԱ-ն հյուրընկալել էր «Սպարտակ»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս խաղում որոշիչ եղավ 10-րդ րոպեին Դուբիայի խփած միակ գնդակը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանի մասնակցությունն այս խաղին հարցականի տակ էր, սակայն հարձակվողն ընդգրկված էր մեկնարկային կազմում: Մովսիսյանը փոխարինվեց 59-րդ րոպեին: Իսկ ազգային հավաքականի մեկ այլ անդամ` Արազ Օզբիլիսը, խաղադաշտ դուրս եկավ Պավել Յակովլևի փոխարեն:

«Սպարտակ»-ը հաջորդ տուրում կմրցի «Վոլգա»-ի հետ: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում