Իրավունք

Դատարանը որոշեց Շանթ Հարությունյանին տեղափոխել հոգեբուժարան

2 րոպեի ընթերցում

Դատարանը որոշեց Շանթ Հարությունյանին տեղափոխել հոգեբուժարան

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում բավարարեց քննիչի միջնորդությունը` Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառելով դատահոգեբուժական փորձաքննություն. նա դատարանի դահլիճից երկու ամիս ժամանակով տեղափոխվեց Նուբարաշենի հոգեբուժարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ ոչինչ չի ուզում նախօրոք ասել, իսկ մանրամասների մասին կխոսի ավելի ուշ:

Նոյեմբերի 5-ին`ժամը 17.00-ին, Ազատության հրապարակում և Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի ու կողմնակիցների հրահրած բախման փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված 38 անձանցից 20-ը ձերբակալվել են՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սևակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, իսկ 18-ը ներգրավվել են որպես վկա: Բերման ենթարկվածներից ու ձերբակալվածներից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և առգրավված մահակներն ու ինքնաշեն պայթուցիկ փաթեթներն ուղարկվել են փորձաքննության:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում