«Հայկական նորաձևության շաբաթի» գլխավոր պրոդյուսերն արձագանքել է հայ դիզայներների վրդովմունքին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դիզայներ-մոդելավորողների միջեւ հակասության ու կրքերի բորբոքման առիթ հանդիսացած «Հայկական նորաձևության շաբաթ» միջոցառման կազմակերպիչները նպատակ են ունեցել առաջին հերթին նպաստել երկրում նորաձևության զարգացմանը: Նոյեմբերի 6-10-ն անցկացված «Հայկական նորաձևության շաբաթի» (Armenian fashion week) գլխավոր պրոդյուսեր Գրիգոր Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում արձագանքել է նոյեմբերի 14-ին հրավիրված ասուլիսում նորաձևության ոլորտի հայաստանյան առաջատար ներկայացուցիչներ`Կարինե Դնոյանի, Լիլիթ Մարգարյանի, Արամ Նիկոլյանի, Միքայել Դանիելյանի և Գևորգ Շադոյանի հնչեցած կարծիքներին, որոնք բացասական գնահատականներ էին պարունակում անցկացված միջոցառման առնչությամբ` նշելով, որ անիմաստ է Հայաստանում կազմակերպել նորաձևության շաբաթ միայն արտերկրից ժամանած դիզայներների մասնակցությամբ և առանց ներգրավելու երկրում ստեղծագործողներին:

Գրիգոր Հովհաննիսյանը համաձայն չէ «Հայկական նորաձևության շաբաթ»-ի մասին հնչած կարծիքների հետ, սակայն առաջարկում է մոռանալ ստեղծված թյուրիմացությունը և առաջ շարժվել: «Ես հնչած կարծիքների հետ համամիտ չեմ, կարծում եմ մեզ սազական չէ սփյուռքի հայտնի հայ դիզայներիներին նման կերպ ընդունելը, նրանց մասին ծաղրով կամ քամահրանքով խոսելը ամենևվին տեղին չէ»,- նշեց գլխավոր պրոդյուսերը: Նա «Հայկական նորաձևության շաբաթի» կազմակերպչական խմբի բոլոր անդամների անունից հայտնեց, որ իրենք փոխադարձ վիրավորանքներ չեն հնչեցրել և չեն հնչեցնելու, ինչպես նաև պատրաստ են համագործակցել ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ:

«Պետք է ողջունել ցանկացած նախաձեռնություն, որը փորձում է ինչ-որ բան տեղից շարժել, դեպի առաջ տանել, գուցե և առաջին անգամ` վատ, սակայն սա կայացման ընթացքի մասին է վկայում»,- պարզաբանեց Հովհաննիսյանը` հավաստիացնելով, որ միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել բոլոր դիզայներներին:

Անդրադառնալով այն քննադատությանը, որ նորաձևությանը նվիրված միջոցառմանը չեն մասնակցել հայ մոդելներ, այլ հրավիրվել են Վրաստանից, ապա Հովհաննիսյանի խոսքով` դա պայմանավորված է եղել մասնակից դիզայներիների առաջադրած չափանիշներով: Պրոդյուսերը շեշտեց, որ «Հայկական նորաձևության շաբաթ»-ին մասնակից մոտ10 դիզայներները, որոնց թվում էին նաև Լյուդմիլա Նորոսյանը, Յուլյա Դալլաքյանը, Ալեքսանդր Հարությունյանը արտերկրում ճանաչված և պահանջարկ վայելող դիզայներներ են:

«Ատեքս» նորաձևության տան տնօրենԿարինե Դնոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց վրդովմունքի հիմնական պատճառը ոչ թե առհասարակ «Հայկական նորաձևության շաբաթի» անցկացման փաստն էր, այլև առանց հայազգի մոդելների և ոլորտը ներկայացնող տեղի մասնագետների անցկացումը: Դնոյանը հրավիրված և ներկա է եղել միջոցառմանը հյուրի կարգավիճակով :

«Հայկական նորաձևության շաբաթ»-ին ընդհանուր թվով մասնակցել է մոտ 3200-3500 մարդ: Առաջիկայում նախատեսվում է շարունակական դարձնել միջոցառումը և անցկացնել այն տարին երկու անգամ պարբերականությամբ:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան