ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական նորաձևության շաբաթ» (Armenian fashion week) առաջին անգամ ևնոյեմբերի 6-10-ը անցկացվող եռօրյա միջոցառման անցկացման փաստը դժգոհությունների տեղիք է տվել ոլորտում հայաստանյան երկարամյա առաջատարների շրջանում: «Ատեքս» նորաձևության տան տնօրեն Կարինե Դնոյանը նոյեմբերի 14-ին հրավիրված ասուլիսում իր դժգոհությունը և վրդովմունքը հայտեց միջոցառման անցկացման հետ կապված:«Առաջին հերթին Հայաստանում նորաձևության շաբաթն անցկացնելը ինչ-որ տեղ «նոնսենս» է այն դեպքում, երբ մասնակիցները միայն այլ երկրների դիզայներներն են: Նաև այն է մեզ համար անհասկանալի և վիրավորական, թե ինչու կազմակերպիչները չէին հրավիրել մեզ` նորաձևության ոլոտում տարիներ շարունակ աշխատող ներկայացուցիչներիս»,- իր բողոքը բարձրաձայնեց Դնոյանը:Նրա խոսքով` «Հայկական նորաձևության շաբաթին» իրենց բացասական գնահատականն են հայտնել նաև Մոսկվայից եկած դիզայներները:Նորաձևության տան տնօրենը նշեց, որ իրենք դեմ չեն սատարել և օգնել այս ոլորտում ցանկացած նախաձեռնության, սակայն միայն այն դեպքում, երբ դա արվում է գրագետ ձևով: «Մենք պետական մակարդակով արդեն չորս տարի քայլեր են ձեռնարկում Հայաստանում նորաձևությունը և թեթև արդյունաբերությունը ռազմավարություն դարձնելու ուղղությամբ» ,- պարզաբանեց նորաձևության փորձագետը:
Նկարիչ, դիզայներ Լիլիթ Մարգարյանը նշեց, որ նորաձևության ոլորտում մեր երկրի հաջողությունները հնարավոր կլինեն այն դեպքում, երբ հասարակությունը ազատվի սխալ «մենթալիտետից»: «Ամեն քայլափոխի այդ բնագավառում հիասթափություն կա: Մենք պետք է հայրենասիրությամբ մոտենանք մեր մասնագիտությանը»,- մեկնաբանեց Մարգարյանը:Նրա գնահատմամբ` ժողովրդի մեծ մասը այսօր իր պարտքն է համարում քննարկել մեկը մյուսի զգեստապահարանը, սակայն իրականում ոլորտում շատ քիչ են գործի նվիրյալները, ովքեր իրապես իրենց գործի գիտակն են, ոչ թե ուրիշի գաղափարնեը համացանցից կրկնօրինակողը: «Ոլորտը պահանջում է մեծ ներդրումներ, այն ուղղակի թղթի վրա նկարել չի ենթադրում»,- շեշտեց դիզաները` կոչ անելով վերականգնել հայ դիզայների պատիվը:Մարգարյանը հորդորեց նաև լրագրողներին չհավատալ յուրաքանչյուրին, և սովորել տարբերակել, թե ինչ է նորաձևությունը և ով է այն թելադրում:
Դիզայներ Արամ Նիկոլյանն էլ նկատեց, որ նա, ով քիչ թե շատ տեղյակ է նորաձևությունից, հասկանում է, որ Հասատանում նորաձևության շաբաթ անցկացնելն ինչ-որ տեղ ծիծաղելի է, քանի որ մեր երկրում թեթև արդյունաբերությունը զարգացած չէ, ինչը պարտադիր պայման է նորաձևության շաբաթի անցկացման պարագայում:
«Ատեքս» նորաձևության տան փոխտնօրեն Օլգա Լավրինենկոն նույնպես չթաքցրեց իր վրդովմունքը և նշեց, որ արտասահմանում ապրող դիզայներները իրավունք չունեն հայկական նորաձևություն ներկայացնել,այն էլ`ոչ պրոֆեսիոնալ ձևով,մի այնպիսի նախաձեռնության ընթացքում, որում հայ դիզայներներ ներգրավված չեն: «Ես շատ կցանկանայի, որ միջոցառումը կայանար, սակայն սխալ մոտեցում է ընտրված»,- ասաց Լավրինենկոն:Ի դեպ, բանախոսները տեղյակ չէին, թե ովքեր են նորաձևությանշաբաթի կազմակերպիչները:
Մասնագետները նշեցին, որ սա իրենց համար լավ դաս էր, որը հնարավորություն կտա իրենց առավել սթափ գործել: Նրանք հույս ունեն, որ համատեղ աշխատանքի արդյունքում իրենց կհաջողվի ոլորտում առաջընթաց ապահովել:
Armenian fashion week-ը մեկնարկել էր Մոսկվայից ժամանած հայտնի դիզայներ Յուլիա Դալլաքյանի «Գարուն-ամառ 2014» սեզոնի հավածուի ցուցադրմամբ:
Առաջիկայում «Արմենպրես»-ը կներկայացնի նաև հակառակ կողմի կարծիքը: