Մշակույթ

«ՌեԱնիմանիան» նորամուծություններ կունենա

4 րոպեի ընթերցում

«ՌեԱնիմանիան» նորամուծություններ կունենա

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնի կազմակերպիչները նախատեսում են 2014 թվականին իրականացնել ավանդական դարձած «Եկեք զրուցենք անիմացիայի լեզվով» անիմատորների ֆորում-կլոր սեղանը` ամբողջ տարածաշրջանի մասշտաբով: Եթե նախկինում կլոր-սեղանն անցկացվում էր մեկ երկրի անիմատորների մասնակցությամբ, ապա հաջորդ տարի սեղանի շուրջ կնստեն տարբեր երկրների մի քանի անիմատորներ և «կզրուցեն» անիմացիայի լեզվով:

««ՌեԱնիմանիա» 6-րդ փառատոնընորամուծություններ կունենա: Հաղթող ֆիլմերի ռեժիսորներն այսուհետև կդառնան հաջորդ տարվա անիմացիոն փառատոնի ժյուրիի անդամներ: Այսինքն` հաջորդ տարի հավանաբար Հայաստան կժամանի լավագույն լիամետրաժ ֆիլմ անվանակարգում հաղթած «Իմ մայրիկը Ամերիկայում է և նա հանդիպել է Բուֆալո Բիլլին» կինոնկարի ռեժիսորը: Հավանաբար, հաջորդ տարի հաղթող ֆիլմերի ռեժիսորներն այստեղ վարպետության դասեր կանցկացնեն»,-«Արմենպրեսի» փոխանցմամբ` նշեց փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին:

Անդրադառնալով 5-րդ «ՌեԱնիմանիա»-ին` Քասունին նշեց, որ այս տարվա փառատոնը շատ հաջողություններ է գրանցել և կարևորեց ՀՀ նախագահի աջակցությունն ընթացիկ տարվա մշակութային այդ իրադարձությանը:

Այս տարի փառատոնն առաջին անգամ անցկացվեց Լեռնային Ղարաբաղում. նոյեմբերի 1-3-ը փառատոնի լավագույն ֆիլմերը ցուցադրվեցին Արցախի կինոդահլիճներում:

Նոյեմբերի 4-ին Հայաստան ժամանած Անսի միջազգային անիմացիոն փառատոնի տնօրեն Տիցիանա Լոսկին պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Լոսկին շարունակելու է աշխատել «ՌեԱնիմանիա»-ի հետ, որպեսզի փառատոնը նվաճի ավելի մեծ հորիզոններ:

«Եթե Հայաստանում վերջին 20 տարվա ընթացքում անկում էր ապրել կինոարտադրությունը, ապա նույնչափ և գուցե ավելին` նաև անիմացիոն ոլորտը: Անիմացիան կորցրել էր իր հանդիսատեսին, և դիտարկվում էր որպես միայն երեխաների համար նախատեսված ժանր: Սակայն այս տարի նկատվեց, որ երիտասարդների և հասուն տարիքի անձանց կողմից անիմացիան այլևս չի դիտարկվում որպես միայն երեխաների ժանր»,- նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը:

«ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 26-ին Մարկ Բորեալի և Տիբու Շատելի «Իմ մայրիկն Ամերիկայում է և հանդիպել է Բուֆալո Բիլլին» ֆիլմի պրեմիերայով: «ՌեԱնիմանիան» այս անգամ նվիրված էրհայկական անիմացիայի 75-ամյակին:Փառատոնային օրերի ընթացքում հանդիսատեսը դիտեց 70 երկրներում արտադրված 212 ֆիլմ:

Այս տարվա փառատոնային ծրագիրը լի էր նորամուծություններով: «Աշխատանքն ընթացքի մեջ» ծրագրի ժամանակ «ՌեԱնիմանիայի» մասնակիցները ներկայացրին իրենց անավարտ գործերը:Ցուցադրվեցին նաև քաղաքական թեմատիկայով և փաստագրական անիմացիոն ֆիլմեր:Բացի այդ, այս տարի ավելացել էին երկու անվանակարգեր. մրցանակներ տրվեցին լավագույն երաժշտական և գովազդային ֆիլմերի համար, շնորհվեցհայ մուլտիպլիկատոր Լև Ատամանովի անվանհատուկ մրցանակ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում