Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի բարձրագույն շքանշանով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլի լեգենդ, Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն արժանացենլ է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բարձրագույն շքանշանին:
«Մեծ հարգանքով և շնորհակալությամբ ընդունեցի բարձրագույն այս պարգևը, այն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շքանշանն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանի խոսքերը փոխանցում է ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
Պարգևատրման արարողությունը կայացել է Մոսկվայի Օլիմպիական կոմիտեում: