Հայաստանն այս շաբաթ խաղաղապահ ուժերի նոր հերթափոխ կճանապարհի Աֆղանստան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ առաքելության 55 զինծառայողից բաղկացած նոր հերթափոխը կմեկնի Աֆղանստան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը` նշելով, որ խաղաղապահ ուժերի նոր հերթափոխը մի կմեկնի Գերմանիա դասընթացների, իսկ դեկտեմբերի կեսերին կուղևորվի Աֆղանստան` պաշտպանելու Մազարի Շարիֆի օդանավակայանը: «Նոյեմբերի 16-ին Գերմանիա կմեկնեն վարորդները, իսկ նոյեմբերի 22-ին` հիմնական խումբը»,-ասաց Արթուր Սիմոնյանը:Կոսովո խաղաղապահ առաքելության հաջորդ հերթափոխը կլինի մինչ նոր տարի, բայց ժամկետները դեռ հստակ չեն:

Լիբանան հայկական խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցի առնչությամբ Արթուր Սիմոնյանը տեղեկացրեց, որ այն դեռ քննարկումների փուլում է: «Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության հրամանատար երկիր հանդիսացող Իտալիան պաշտոնապես դիմել է Հայաստանին առաքելության կազմում հայկական զորախումբ` մեկ դասակի չափով, ընդգրկելու առաջարկությամբ, որը պետք է իրականացնի առաքելության կենտրոնակայանի անվտանգության ապահովման գործառույթները»,-նշեց խաղաղապահ բրիգադի հրամանատարը:

ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու վերաբերյալ ընթանում են բանակցություններ ՄԱԿ-ի և Իտալիայի ՊՆ-ի հետ զորախմբի կառուցվածքի, տեղակայման վայրի, խնդիրների, թիկունքային ու տեխնիկական ապահովման և այլ խնդիրների շուրջ: 2012 թվականից Լիբանանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում ներգրավված է ՀՀ ԶՈւ մեկ սպա:

2010 թվականի փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները, հետագայում զորախումբն ընդլայնվել է եւ գործուղվել նաեւ Մազարի Շարիֆ: Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 3-4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցնում Գերմանիայում:

Հայերեն English Русский

Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը

Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Կենսաչափական անձնագրերի օրինաչափ համարները կվաճառվեն նաև աճուրդով. Նելլի Դավթյան

ՆԳՆ-ն ավարտում է վարորդների տեսանելիությունը խանգարող լուսարձակների խնդրի կարգավորման աշխատանքները

Բացթողումները կվերլուծվեն, սխալների ուղղությամբ աշխատանք կտարվի. ազատ ոճի ըմբշամարտիկներն ամփոփել են ԱԱ-ի արդյունքները

Աշխարհում ծայրահեղ աջ շարժումը կազմալուծվում է. Սանչեսը՝ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքների մասին

ՆԳՆ-ն Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունների դադարեցման վերաբերյալ տվյալ չունի

Նոր կենսաչափական անձնագիրը անձի իրավական պաշտպանության մասին է. Նելլի Դավթյան

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

ՆԳ նախարարը ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննության ուշացումները բացատրել է դիմելիության աճով