Մաշտոցի պողոտայի միջադեպի գործով ձերբակալված 20 անձանց բնակարանները խուզարկվել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ընթացող քրեական գործի նախաքննության շրջանակում նոյեմբերի 5-ին ոստիկանություն բերման ենթարկված և ձերբակալված 20 անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, բոլոր ձերբակալվածների նկատմամբ նշանակվել է տոկսիկոքիմիական փորձաքննություն:

Ձերբակալվածներից 14-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. Հարությունյան Շանթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Ավետիսյան Ավետիս (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Պետրոսյան Լիպարիտ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Հովհաննիսյան Արմեն (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Վարդանյան Վարդան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Առաքելյան Միսակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Մարգարյան Ալբերտ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Գրիգորյան Անուշավան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Հովհաննիսյան Մկրտիչ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Մկրտչյան Վահե (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Հարությունյան Հայկ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Պետրոսյան Տիգրան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս), Պողոսյան Ալեք (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս), Մնացականյան Սևակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս):

Ձերբակալվածներից մնացած 6-ը ազատ են արձակվել` Տերտերյան Աշոտ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մկրտչյան Դավիթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա