Իրավունք

Վարդան Պետրոսյանի փաստաբանը պաշտպանյալին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացրել

3 րոպեի ընթերցում

Վարդան Պետրոսյանի փաստաբանը պաշտպանյալին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պաշտպանյալին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացրել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց փաստաբանն, կասկածյալ անձին ձերբակալելու որոշում կարելի է կայացնել միայն այն դեպքում, երբ նրա գտնվելու վայրը հայտնի չէ կամ նա գտնվում է այլ տեղանքում. սա օրենքի տառացի պահանջն է: «Վարդան Պետրոսյանի դեպքում երկու պահանջներն էլ առկա չեն: Այսինքն` և' հայտնի էր դերասանի գտնվելու վայրը, և նա չէր գտնվում այլ տեղանքում: Եթե օրենքի այդ երկու պահանջներն առկա չեն, ապա անձին ձերբակալելն անօրինական է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա տեղեկացրեց, որ նախաքննական մարմինն անհասկանալի շտապողականություն է դրսևորել: Առանց Վարդան Պետրոսյանին հարցաքննելուև ելակետային տվյալներ ձեռք բերելու` նշանակել է փորձաքննություն: «Մեզ մնում է հասկանալ, թե ինչպես և ինչի հիման վրա է որոշում է կայացվել: Պետք է տրամադրեն փորձաքննության մասին որոշման օրինակը, որպեսզի մենք հասկանանք, թե ինչի մասին է խոսքը»,- նշեց Բաղդասարյանը` հավելելով, որ Վարդան Պետրոսյանը խնդրել է իրեն 7 օր ժամանակ տալ, որպեսզի փոքր-ինչ կազդուրվի, սակայն քննիչը փորձեց այլ ճանապարհով գնալ:

Այս պահին դերասանի առողջական վիճակն անփոփոխ է. նա ծանր կայուն վիճակում է: Պաշտպանի դիտարկմամբ` ծանր վիրահատություն տանելուց հետո, դեպքերի պատճառով դերասանը սթրեսային վիճակում է, ինչի ազդեցության տակ առողջական վիճակն ավելի է վատացել: «Քանի որ ֆիզիկապես հնարավոր չի նրան տեղաշարժել, հետևաբար ոստիկաններն են հսկում նրա հիվանդասենյակը. նա որպես կասկածյալ ձերբակալված է»,- ասաց փաստաբանը:

Հոկտեմբերի 20-ին` ժամը 22:22-ին, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի էր ունեցել ավտոպատահար: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները: Մահացել են Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները: Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս էին բերել վարորդին`1959թ. ծնված Վարդան Պետրոսյանին: Վթարի ենթարկված Տաթեւ Հակոբյանը դեռեւս հիվանդանոցում է:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսագրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նախաքննական մարմինը Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում է կայացրել:

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տվել

Իրավունք

Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տվել

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Իրավունք

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Գյումրիի բնակչուհու սպանության հանգամանքները պարզվել են․ կալանավորվել է ամուսինը

Իրավունք

Գյումրիի բնակչուհու սպանության հանգամանքները պարզվել են․ կալանավորվել է ամուսինը

Մարդ առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձին Վրաստանը հանձնել է Հայաստանին

Իրավունք

Մարդ առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձին Վրաստանը հանձնել է Հայաստանին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում