Լեդի Գագան կդառնա առաջին երգչուհին, որը ելույթ կունենա տիեզերքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագան կդառնա առաջին կատարողը, որը ելույթ կունենա տիեզերքում. նա մտադիր Է 2015 թվականի սկզբին իր երգերից մեկը կատարել Երկրի ուղեծրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի լույս 7-ի գիշերը հաղորդել Է US Weekly հանդեսի կայքը:

Ըստ հրատարակության տեղակատվության՝ Լեդի Գագան պլանավորում Է թռիչքի ուղեւորվել Virgin Galactic տիեզերանավով՝ Նյու Մեքսիկոյի նահանգում Zero G Colony եռօրյա երաժշտական փառատոնի ժամանակ: Տիեզերքում նրա ելույթը կհեռարձակվի փառատոնի հարթակում եւ պետք Է դառնա դրա ծրագրի մեխը: Ըստ հրատարակության տեղեկատվության՝ տիեզերական ելույթից առաջ երգչուհուն կպահանջվեն մեկամսյա հատուկ վոկալ վարժանքներ:

Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների Virgin Galactic ընկերությունը հայտարարեց մոտ ապագայում բոլոր ցանկացողներին շուրջ 100 կիլոմետր բարձրության վրա ենթաուղեծրային թռիչքներ առաջարկելու մտադրության մասին, իրեն որպես տիեզերագնաց փորձելու պատրաստակամության մասին հայտնել Է շուրջ 600 մարդ: Նրանց թվում են դերասան Էշտոն Քաթչերը, երգչուհի Սառա Բրայթմանը, ինչպես նաեւ, ըստ որոշ տվյալների՝ դերասաններ Թոմ Հենքսը, Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ