Ազատության հրապարակում հրահրված բախումների արդյունքում հինգ ոստիկան վնասվածքներ են ստացել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում և Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի կողմնակիցների հրահրած բախումների հետևանքով տուժել են և մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել հինգից ավելի ոստիկաններ: Ոստիկանության «Արմենպրես»-ի աղբյուրների փոխանցմամբ, ոստիկաններիը հարվածներ են ստացել գլխի շրջանում: Այժմ ոստիկանությունը հստակեցնում է, թե բախումների հետևանքով կան այլ վիրավորներ, թե ոչ: ՀՀ ոստիկանությունը հաղորդել է, որ երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Կատարվում է դեպքի վայրի զննություն: Տուժածների և ոստիկանություն բերման ենթարկվածների մասին լրացուցիչ կտեղեկացվի: Ոստիկանությունը հայտարարել է նաև, որ չի հանդուրժելու և ամենայն խստությամբ է արձագանքելու ցանկացած հակաիրավական գործողության, իսկ օրինազանցները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: