Շոու բիզնես

Սիրուշոն դեռ աշխարհին ասելիք ունի. W ամսագիր

2 րոպեի ընթերցում

Սիրուշոն դեռ աշխարհին ասելիք ունի. W ամսագիր

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիրուշոն ամերիկյան նորաձևության հեղինակավոր W ամսագրի բնորոշմամբ համաշխարհային մեծության 6 երգչուհիներից մեկն է «Ոչ ամերիկացի կուռքեր» անվանակարգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երգչուհին այս խորագրի ներքո հայտնվել է ամսագրի նոյեմբերյան համարում: W-ն ներկայացնում է Սիրուշոյին որպես 26-ամյա երգչուհի, ում հետևողների թիվն Instagram սոցիալական ցանցում գերազանցում է 18 հազարը:

Ամսագրի գնահատմամբ` հայկական սփյուռքի որոշ ներկայացուցիչներ վերջին տարիներինհաճախ են հայտնվել համաշխարհային տաբլոիդներում, սակայն, օրինակ, Քարդաշյանների հայտնի ընտանիքի և ոչ մի ներկայացուցիչ ամբողջական ալբոմ չի թողարկել: «Գուցե դուռը դեռևս բաց է Սիրուշոյի (Սիրանուշ Հարությունյան) համար` աշխարհին ներկայացնելու Արևմուտքին անհայտերաժշտությունը և լեզուն»,- գրում է ամսագիրը և ընդգծում, որ երգչուհին 2013 թվականի սկզբին հանրությանը ներկայացրած PreGomesh երգի համանուն տեսահոլովակում ցուցադրել է իր ճարպիկ խորեոգրաֆիական հնարավորությունները:

Սիրուշոն «Եվրատեսիլ» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթում Հայաստանը ներկայացրել է 2008 թվականին և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը, որը Հայաստանի «եվրատեսիլյան» պատմության մեջ գրանցած լավագույն ցուցանիշն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում