Հասարակական

Չեխիայում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներից մեկն ազատ է արձակվել

1 րոպեի ընթերցում

Չեխիայում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներից մեկն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրների անօրինական ներգաղթյալներին կեղծ փաստաթղթեր տրամադրելու կասկածանքով Չեխիայում ձերբակալված երեք հայերն էլ ՀՀ քաղաքացիներ են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` հավելելով, որ նրանցից մեկն ազատ է արձակվել: «Նրանք առայժմ հրաժարվել են հյուպատոսական պաշտպանությունից»,-նշեց նա:

Չեխիայի իրավապահ մարմինները հայտարարել են, որ հոտեմբերի 22-ին ձերբակալել են մոլդովացու, ալժիրցու, թունիսցու, ուկրաինացու և 3 հայի, ովքեր կասկածվում են Հայաստանից, Թուրքիայից, ռուսալեզու և արաբական երկրներից անօրինական ներգաղթյալներին անձը հաստատող կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ: Եվրապոլը հաղորդել է, որ ձերբակալել են ընդհանուր առմամբ 29 մարդու Ավստրիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում ու Մեծ Բրիտանիայում` Եվրամիության անդամ երկրների անօրինական ներգաղթյալների համար կեղծ փաստաթղթեր տրամադրելու կասկածանքով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում