Շոու բիզնես

Սթիվի Ուանդերը հաջորդ տարի միանգամից երկու ալբոմ կթողարկի

1 րոպեի ընթերցում

Սթիվի Ուանդերը հաջորդ տարի միանգամից երկու ալբոմ կթողարկի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կույր երգիչ Սթիվի Ուանդերը, որը 25 անգամ դարձել Է Գրեմի մրցանակի դափնեկիր, հայտարարել Է, որ ծրագրում Է հաջորդ տարի միանգամից երկու ալբոմ թողարկել: Առաջին սկավառակները, որոնք նրա կողմից ձայնագրվել են վերջին ութ տարիների ընթացքում, կլինեն «Ten Billion Heartsե-ը եւ «When The World Beganե-ը. դրանք համատեղ նախագիծ են պրոդյուսեր Դեւիդ Ֆոսթերի հետ: Դրանում, ի թիվս մյուսների, կներառվեն Ուանդերի դասական երգերի նոր մեկնաբանությունները, որոնք ձայնագրվել են սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Երաժշտին, որն անցյալ տարի ամուսնալուծվել Է, ոգեշնչել են «նրա երեխաները, ընտանիքը, փոփոխություններն ու ցավը»: 63-ամյա կատարողը խոստովանել Է նաեւ, որ շարունակում Է աշխատանքը «Gospel Inspired By Lulaե սկավառակի վրա: Ուանդերի խոսքով՝ այդ աշխատանքը նա ավարտել Է խոստացել իր մորը, որը մահացել Է 2006 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում