Կարծիքներ

Թուրքագետն անհավանական է համարում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի անդամակցելը Մաքսային միությանը

1 րոպեի ընթերցում

Թուրքագետն անհավանական է համարում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի անդամակցելը Մաքսային միությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցելն անհավանական է, քանի որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է և ձգտում է Եվրամիության հետ ինտեգրման: ՄՄ-ին անդամակցելն անհավանական է, քանի որ դրա համար Թուրքիան պետք դուրս գա ՆԱՏՕ-ից: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով` Թուրքիայի քաղաքականության կտրուկ փոփոխություն չի սպասվում, և այդ երկիրը պաշտոնական հայտարարություն չի արել Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին: Սաֆրաստյանը նշեց, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանա, որ Թուրքիան, լինելով այդ կառույցի անդամ, Ռուսաստանի հետ ինչ-որ պայմանագրի շրջանակում անդամակցի Մաքսային միությանը: «Ես կարծում եմ, որ դա այնքան հեռավոր հեռանկար է և այնքան անհավանական, որ ներկա պահին դա նույնիսկ քննարկելն իմաստ չունի»,- եզրափակեց թուրքագետը:

Հոկտեմբերի 24-ին,Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդիՄինսկում կայացած նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկեց Թուրքիային ընդունել Մաքսային միություն` նշելով, որ այդ առաջարկն ստացել է հենց Թուրքիայից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում