Շոու բիզնես

Արսեն Սաֆարյանի հին ու նոր երգերը կհնչեն առաջիկա մենահամերգին

2 րոպեի ընթերցում

Արսեն Սաֆարյանի հին ու նոր երգերը կհնչեն առաջիկա մենահամերգին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Արսեն Սաֆարյանը նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային փոքր դահլիճում իր երկրպագուներին կներկայանա մենահամերգով: Կայանալիք համերգին կհնչեն երգչի հին ու նոր հեղինակային երգերը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ մարզահամերգային համալիրից`տոմսերի արժեքը 5000-8000 հազար դրամ է:

Սաֆարյանը ծնվել է 1977 թվականին ապրիլի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում: 1980թ. տեղափոխվել է քաղաք Հրազդան: 17 տարեկան հասակում ստացել է սպորտի վարպետի կոչում: 1994-98 թվականներին սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզախաղերի բաժնում: 16 տարեկան հասակում եղբոր` Արթուր Սաֆարյանի օգնությամբ, սկսել է կիթառ նվագել և կատարել տարբեր ժանրերի երգեր: 1995 թվականից երգել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից «Ամադեուս» երաժշտական կենտրոնում և նույն տարում թողարկել «Բայց դու չես գալիս» երգը: 1996 թվականից մասնակցել է Հայաստանի երգի պետական թատրոնի ամենամյա «Այո» երգի մրցույթին և մինչ 2000 թվականը սովորել ու աշխատել է թատրոնում, որից հետո անցել է անհատական գործունեության: Մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում և արտերկրում, ունեցել է մենահամերգներ Երևանում և Արցախում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների. «Ոսկե քնար -2003»`«Տարվա լավագույն երգիչ», Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխություն` «Քո անունը» երգը` «Տարվա հիթ», «Հատուկ մրցանակ» և այլն: Թողարկել է 3 ձայնասկավառակ, նկարահանել է 20 տեսահոլովակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում