Շոու բիզնես

EMPYRAY-ը «փոխեց» ձայնը

1 րոպեի ընթերցում

EMPYRAY-ը «փոխեց» ձայնը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է դարձել EMPYRAY ռոք խմբի նոր երգչի անունը:

Ինչպես «Արմենպրես»-ի ֆեյսբուքյան էջում գրառել է խմբի երգահան Գիսանե Պալյանը,ԱՄՆ մեկնած Սարգիս Մանուկյանին այսուհետ կփոխարինի Եվա Սուջյանը:

Պալյանը նշել է, որ խումբն սկսել է նախապատրաստել նոր համերգային ծրագիր, ինչպես նաև նոր երգեր: Նոյեմբերի 21-ին EMPYRAY-ը մի շարք հայկական ռոք-խմբերի հետ կմասնակցի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք բարեգործական համերգին, որի նպատակը շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին օգնելն է:

Լուսանկարը` Կորյուն Մուրադյանի

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում