Իրավունք

ՄԱԿ-ի հանցավորության դեմ պայքարի գրասենյակն ու ՀՀ ոստիկանության համագործակցությունն արդյունավետ է

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի հանցավորության դեմ պայքարի գրասենյակն ու ՀՀ ոստիկանության համագործակցությունն արդյունավետ է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ողջունելով հյուրին, Ոստիկանության պետն ուրախությամբ փաստել է, որ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ու ՀՀ ոստիկանության համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Այդ համագործակցությամբ արդեն արձանագրվել են որոշակի լուրջ արդյունքներ, և առաջավոր փորձի փոխանակման արդյունքում՝ ձեռքբերումներն առավել ակնհայտ կդառնան:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ Հայաստանի ոստիկանությունը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը դիտում է որպես ոչ միայն տարածաշրջանային, այլև անդրազգային հանցավորության չափազանց վտանգավոր տեսակ, որի մարտահրավերներին հարկավոր է հակազդել համատեղ ուժերով, և, ընդ որում, կանխարգելիչ պայքար ծավալել հասարակության լայն շերտերում՝ ամենատարբեր ձևաչափերով: Այս համատեքստում ոստիկանության պետը կարևորել է ոստիկանության ծառայողների մշտական այցերը հանրապետության ավագ դպրոցներ:

Հանդիպման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է նաև ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ներկա փուլը և ոստիկանության համակարգում կատարվող վերափոխումները, որոնք ուղղված են ստորաբաժանումների արդիականացմանն ու հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Յուրի Ֆեդոտովը գոհունակություն է հայտնել երկու կառույցների համագործակցության արդի մակարդակի առնչությամբ` նշելով, որ փոխգործակցությունը կբարձրացնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում