Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեսկին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեսկին, ով Հայաստան է ժամանել «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ընձեռնված հնարավորությունից օգտվելով՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպում էր խնդրել ՀՀ արդարադատության նախարարից երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրականացվող քայլերի, մասնավորապես «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից» բխող միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հյուրի խնդրանքով, նախ ներկայացրել է մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, ինչպես նաև ոլորտում իրականացվող բարեփոխումները, 2012-2016թթ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը: «Առանց դատական իշխանության բարեփոխումների իրականացման, մյուս բոլոր ոլորտներում բարեփոխումները ենթակա են ձախողման»,- իր խոսքում ընդգծել է ՀՀ արդարադատության նախարարը, ապա ներկայացրել որոշ մանրամասներ առաջնահերթ այդ խնդրի կարգավորման նպատակով մշակված օրենսդրական փոփոխությունների և դրանց արդյունավետ կիրառման պարագայում ակնկալվող արդյունքների վերաբերյալ:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեսկը պաշտոնը ստանձնել է 2012 թ.-ի ապրիլի 1-ին, և սա նրա առաջին այցն էր Հայաստան:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին