Հասարակական

Ռուսաստանը ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը կհամալրի սպառազինությամբ. Նիկոլայ Բորդյուժա

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը կհամալրի սպառազինությամբ. Նիկոլայ Բորդյուժա

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագ արձագանքման հավաքական ուժերի շրջանակներում ռուսական ռազմական տեխնիակայով ՀԱՊԿ անդամ երկրների սպառազինման ծրագիրը պատրաստ է: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամուրջի ժամանակ այս մասին տեղեկացրեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Ծրագիրը հաստատվել է ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների կողմից: Հիմա մանրամասնվում են զենքի տրամադրման ժամկետները: Այսօր արդեն ոչինչ չի խանգարում ռուսական տեխնիկայով ՀԱՊԿ երկրների սպառազինման համար: Այդ ծրագրով նախատեսվում է երկրների կողմից ռուսական ժամանակակից զենքի գնում իրենց ստորաբաժանումների համար: Դրան զուգահեռ նախատեսվում է նաև ՌԴ-ի կողմից օգնության տրամադրում»,-ասաց Բորդյուժան` նշելով, որ ՌԴ նախագահի կողմից օգնության տրամադրման որոշումը հաստատվել է: Նրա խոսքով` հոկտեմբերի 22-ին փորձագետները կհավաքվեն հստակեցնելու ուժերի տեղակայման հետ կապված հարցեր:

«Այժմ կարող եմ ասել, որ ծրագիրն իրականացման փուլում է: Կցանկանայի հավելել, որ սա շատ թանկարժեք փաստաթուղթ է, այն մեծ միջոցների ներդրում է պահանջում ինչպես ՌԴ-ի, այնպես էլ անդամ երկրների կողմից: Այնպես որ, որոշ ձգձգումներ կարող են լինել` կապված ծրագրի ֆինանսավորման հետ»,-հավելեց Նիկոլայ Բորդյուժան:

ՀԱՊԿ-ում ստեղծվել են Արագ արձագանքման հավաքական ուժեր, որոնք ներառում են շուրջ 20 հազար մարդ կազմակերպության բոլոր վեց պետություններից:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում