Քաղաքականություն

Երեւանում կկայանա վեց երկրնում ՆԱՏՕ-ի ռեսուրս կենտրոնների ղեկավարների հանդիպում

1 րոպեի ընթերցում

Երեւանում կկայանա վեց երկրնում ՆԱՏՕ-ի ռեսուրս կենտրոնների  ղեկավարների հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում հոկտեմբերի 18-19-ը կկայանաՆԱՏՕ-ի`Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Ղազախստանում գործող տեղեկատվական եւ ռեսուրսային կենտրոնների ղեկավարների հանդիպումը:

Հանդիպմանը ելույթ կունենաՀարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը` «ՆԱՏՕ-ի գործընկերությունները. ապագայի անելիքները» թեմայով:

Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն ակտիվորեն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ եւ ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ սահմանում բարեփոխումների լայն շրջանակ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում