ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հանդեսը հոկտեմբերի 15-ին հրապարակել Է ամերիկյան հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանների ամենամյա վարկանիշը: Ցուցակում առաջին տեղը երկրորդ անգամ անընդմեջ զբաղեցրել Է հոլիվուդյան դերասան Էշթոն Քութչերը, որն անցյալ տարվա հունիսից մինչեւ այս տարվա հունիս վաստակել Է 24 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ինչպես նշում Է Forbes-ը, վարկանիշը գլխավորելուն նպաստել Է 35-ամյա Քութչերի մասնակցությունը CBS հեռուստաալիքով ցուցադրվող «Երկուսուկես մարդ» սերիալին, որը մեծ ժողովրդականություն Է վայելում: Ցուցակի երկրորդ տեղում հայտնվել Է նույն այս սերիալում Քութչերի խաղընկերը՝ 48-ամյա Ջոն Քրայերը: Տարվա ընթացքում նա հարստացել Է 21 մլն դոլարով:
Առաջատարների եռյակը եզրափակում Է Ռեյ Ռոմանոն՝ մեկ տարում վաստակելով 16 մլն դոլար: Ռոմանոն նկարահանվել Է «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» սերիալում, որը CBS-ի Էկրան Է դուրս եկել 1996-2005 թվականներին: Ինչպես նշում Է Forbes-ը, դերասանը շարունակում Է փող վաստակել այդ սիթկոմի Էպիզոդների կրկնվող ցուցադրումներից:
Վարկանիշի չորրորդ հորիզոնականը կիսում են «Ինչպես ես հանդիպեցի ձեր մայրիկին» սերիալի աստղ Նիլ Պատրիկ Հարրիսը եւ «Ծովային ոստիկանություն. Հատուկ բաժին» քրեական դրամայի գլխավոր դերակատարներից մեկը՝ Մարկ Հարմոնը: Մեկ տարում նրանք վաստակել են 15-ական մլն դոլար: Հինգերորդ տեղում Պատրիկ Դեմփսին Է՝ դոկտոր Դերեք Շեպարդի դերակատարը «Կրքի անատոմիան» սերիալում, որը ցուցադրվել Է ABC հեռուստաալիքով: Նրա եկամուտը կազմել Է 13 մլն դոլար: