Հասարակական

Ծաղկաձորի ճոպանուղու տոմսը թանկացել է

1 րոպեի ընթերցում

Ծաղկաձորի ճոպանուղու տոմսը թանկացել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի բազկաթոռային ճոպանուղու տոմսերի գները բարձրացել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ճոպանուղու աշխատակիցը նշեց, որ թանկացման պատճառը էլեկրտաէներգիայի սակագնի բարձրացումն է: «Ճապոնուղու տոմսերի գինը հոկտեմբերի 1-ից բարձրացել է` 1500 դրամից դառնալով 1800 դրամ»,-ասացին ճոպանուղուց` հավելելով, որ տոմսերի գինը առաջիկա տարում անփոփոխ` 1800 դրամ կմնա:

Ճոպանուղին Թեղենիսի բարձունք է հասցնում ընդամենը 40 րոպեում: Ճոպանուղու շինարարությունն (2004-2008թթ.) իրականացրել է «Leitner» իտալական ընկերությունը:1137մ երկարությամբ առաջին կայանի թողունակությունը ժամում 1200 մարդ է: Երկրորդ կայանի երկարությունը ՝ 1458մ է` 800 մարդ/ ժամ թողունակությամբ:Երրորդի երկարությունն է 1624մ, իսկ թողունակությունը` ժամում 800 մարդ: Իսկ 926 մ երկարությամբ չորրորդ կայանի թողունակությունը ժամում 800 մարդ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում