Մշակույթ

Էլիզա Խաչատրյանը դարձել Է կրկեսային արվեստի համաշխարհային փառատոնի հաղթող

1 րոպեի ընթերցում

Էլիզա Խաչատրյանը դարձել Է կրկեսային արվեստի համաշխարհային փառատոնի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իդոլ» կրկեսային արվեստի համաշխարհային փառատոնի հաղթող Է ճանաչվել Ցվետնոյ բուլվարի կրկեսի արտիստուհի Էլիզա Խաչատրյանը ճոպանի վրա բալետային վարիացիաների համար: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը կայացել Է հոկտեմբերի 13-ին Մոսկվայի Մեծ կրկեսում, որը գտնվում Է Վերնադսկու պողոտայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Պրոֆեսիոնալները վիճում Էին շուրջ երկու ժամ, ապացուցում Էին իրենց իրավացիությունը: Ի վերջո մենք սահմանեցինք երկու ոսկե, երեք արծաթե եւ չորս բրոնզե «Իդոլներ»,- պարգեւատրման ժամանակ հաղորդել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Էդգարդ Զապաշնին: Երկրորդ «Ոսկե Իդոլը» հանձնվել Է թուրքմենական «Գալքինիշ» խմբին, որը ցուցադրել Է ջիգիթների ազգային ձիախաղեր:

«Իդոլ» համաշխարհային փառատոնը կազմակերպել են Ռուսաստանի պետական կրկեսային ընկերությունը եւ Մոսկվայի Մեծ կրկեսը՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության օժանդակությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում