ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Դալիթան նվեր է պատրաստել Երևան քաղաքին տոնի առթիվ: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում ներկայացրած երգչուհու նվերը` մայրաքաղաքին համանուն «Երևան» երգն է:«Այս երգը` որպես փոքրիկ բնակիչ, նվիրում եմ իմ սիրելի Երևանին»,- «Արմենպրես»-ին ասաց Դալիթան, ով առաջին անգամ է Երևանի մասին երգ ներկայացնում:Նա մաղթեց Երևանին միշտ մնալ լուսավոր, և որ երաժշտությունը մայրաքաղաքում լինի միշտ վառ, ու ջերմ պահի նրա հայկական հոգին:«Երևան» ստեղծագործության հեղինակն է Էդմոնդ Մակարյանը:Երգում և կյանքում երգչուհու համար Երևանը սրտի ուղեկից է, որին երբեք չի թողնի միայնակ:Երգչուհին չի դադարում նոր աշխատանքներ ներկայացնել իր երկրպագուներին:
Սեպտեմբերի կեսին Դալիթան հանրության դատին էր ներկայացրել իր` «Մի նոր տոն» երգը:Առաջիկայում երգչուհին ծրագրում է ներկայացնել նոր երգեր ու նախագծեր: