Իրավունք

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ուսումնասիրել է իշխանության բաժանման հիմնախնդիրը

1 րոպեի ընթերցում

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ուսումնասիրել է իշխանության բաժանման հիմնախնդիրը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը չորրորդ նիստում քննարկել է իշխանության բաժանման հիմնախնդիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովի քարտուղարությունից, «Իշխանությունների բաժանում և հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել են վերոնշյալ հիմնախնդրի հայեցակարգային մոտեցումները:Քննարկվել և հաստատվել են նաև հանձնաժողովի և քարտուղարության աշխատակարգը և հանձնաժողովի աշխատանքային պլանը:Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. հոկտեմբերի 18-ին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 4-ի հրամանագրով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Հանձնաժողովը մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը պետք է Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնի Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում