ՀՀ Նախագահը ուղերձ է հղել Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի մասնակիցներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ջերմորեն ողջունում եմ Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախաձեռնությամբ համայն հայության և հայագիտության մայրաքաղաք Երևանում հավաքվել են հայագիտության հայտնի ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից:

Խորհրդանշական է, որ Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովն իր նիստերը գումարում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյա հոբելյանի օրերին:

Ուղիղ տասը տարի է անցել Հայագիտական միջազգային առաջին համաժողովից: Այժմ կրկին հավաքվել եք` ներկայացնելու հայագիտության ասպարեզում Ձեր ձեռքբերումներն ու նվաճումները, նախանշելու հետագա անելիքները:

Հարյուրամյակների հեռվից սկիզբ առնող և պատմական արգասավոր ուղի անցած հայագիտությունն այսօր Հայաստանի Հանրապետությունում գիտության գերակա ուղղություններից է: Մեր օրերում հայագիտությունը ձեռք է բերել նոր շունչ. այն անխոնջ նվիրումով առաջ եք մղում դուք՝ հայագետների ներկա սերունդը: Հենասյուն ունենալով հայագիտության դարավոր ու հարուստ ավանդույթները` Մխիթար Սեբաստացու, Ղևոնդ Ալիշանի, Միքայել Չամչյանի, Մկրտիչ Ավգերյանի և հայագիտական մտքի մյուս հսկանե-րի գործը, դուք պատմական նոր պայմաններում, հայոց անկախ պետականության հովանու ներքո ձեռնամուխ եք եղել համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի ներդրման բացահայտմանը, մարդկության ընդհանուր մտավոր առաջընթացի գործում մեր ժողովրդի ծանրակշիռ ավանդի արժեքավորմանն ու իմաստավորմանը: Ուրախալի է, որ այսօր էլ օտարազգի հայագետները, հավատարիմ մնալով հայագիտության ասպետներ Անտուան Մեյեի, Վիկտոր Լանգլուայի, Ֆրեդերիկ Մակլերի, Հայնրիխ Հյուբշմանի և մյուս նվիրյալների պատգամներին, հաջողությամբ իրականացնում են իրենց ուսումնասիրություններն այս ասպարեզում:

Հայագիտությունը, ինչպես ամեն մի մեծ ու նշանավոր հոգևոր երևույթ, շարունակական զարգացման կարիք է զգում, և նրա վաղվա օրը ավելի լուսավոր ու պայծառ է լինելու, ինչպես մեր երկրի և ժողովրդի ապագան:

Սիրելի՛ հայագետներ,

Կրկին ողջունելով Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ արգասաբեր աշխատանք և գիտական բեղմնավոր գործունեություն»:

Հայերեն English

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները