Ադրբեջանը հսկայական նավթադոլարներ է ներդնում իր քարոզչական ակցիաների համար

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վերջին տասնամյակում Ամերիկայի հայկական համայնքը զգալի հաջողությունների է հասել` Կոնգրեսի հետ տարվող աշխատանքներում` ձեռք բերելով քաղաքական եւ նյութական աջակցություն: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը, որը չնայած իր նավթադոլարների եւ Թուրքիայի ու Ամերիկայի հրեական համայքնի աջակցությանը, շարունակում է տանուլ տալ Միացյալ Նահանգներում Հայաստանի հետ սկսված «փիար» պատերազմը: ԱՄՆ-ում իրականացվող մշակութային միջոցառումների բազմազանությանը զուգահեռ, ադրբեջանցի փոլիսմեյքերները փորձում են գործի դնել պրոֆեսիոնալ ամերիկայն փիար կազմակերպություններին` հայկական լոբբինգին դիմագրավելու եւ ամերիկյան կառավարության եւ հանրային կարծիքի շրջանակներում Ադրբեջանի իմիջը բարելավելու համար:

Արդեն այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի այս մտադրությունը դադարել է տեսություն լինելուց եւ ամեն տարի ձեռք է բերում առավել գործնական բնույթ: Ադրբեջանը սկսել է առավել շատ ուշադրություն դարձնել ԱՄՆ կառավարության եւ լրատվամիջոցների հետ հարաբերությունների կառուցմանը, գործադրելով ամեն ջանք Միացյալ Նահանգներում ադրբեջանական շահերը առաջ տանելու համար:

Դեռեւս 2010 թվականից Ադրբեջանը պայմանագիր է կնքել ամերիկյան Patton Boggs իրավաբանական ընկերության հետ, որն առավել հայտնի է կառավարության կարեւորագույն հանդիպումների ժամանակ իրավաբանական ծառայություններ մատուցելով: Համաձայն կնքված պայմանագրի` Patton Boggs-ը պարտավորվում է խորհրդատվական աջակցություն տրամադրել Ադրբեջանին` կապված ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետ: Այս ծառայության համար Ադրբեջանի կառավրությունը պետք է վճարի ամսական 35 հազար դոլար:

Մեկ այլ ամերիկյան լոբբիստական կազմակերպություն Livingston Group-ը, որը Վաշինգտոնում գործող կառավարության հետ երկկողմ հարաբերությունների ուղղղությամբ աշխատող առավել հարգաված ընկերություններից մեկն է, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության կողմից 2007-2008թթ. ստացել է մոտ 672 հազար դոլար Կոնգրեսի անդամների հետ քաղաքական խորհրդակցություններ կազմակերպելու համար, ընդ որում փոխանցումը կատարվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության միջոցով: Ծառայությունները նաեւ ներառել են տարբեր գործողությունների իրականացումը` կապված ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ, Ադրբեջանում խոսքի ազատության ներկայացման եւ ԱՄՆ-ում Ադրբեջանի ԱԳՆ-յան ներիայացուցիչների այցելությունները ԱՄՆ կազմակերպման ուղղությամբ:

“Jefferson Waterman International” ընկերությունը, որը շուրջ 15տարի է ներկայացնում է տարբեր կառավարությունների, քաղաքական շահերի, եւ առաջատար միջազգային կորպորացիաների, նրանց օգնելով հասնել իրենց նպատակներին ԱՄՆ -ում եւ ողջ աշխարհում, Ադրբեջանի միջազգային բանկի կողմից ստացել է մոտ 108 հազար 100 դոլար` օրենսդրական դաշտում լոբբիստական ​​գործողություններ իրականացնելու համար: Միեւնույն ընկերությունը 26 հազար դոլար է ստացել հենց Ադրբեջանի Նախագահի կողմից` մամուլի հետ հարաբերությունների կառուցման ռազմավարություն մշակելու համար:

Այսօր «Ադրբեջանի ամերիկյան դաշինք» հասարակական կազմակերպությունը դարձել է ԱՄՆ-ում փիար եւ լոբբիստական գործողություններ իրականացնող գլխավոր դերակատարը: Համամաձայն Պատասխանատու քաղաքականության կենտրոնի տրամադրած տվյալների` «Ադրբեջանի ամերիկյան դաշինքի» 2012թ. ընդհանուր լոբբիստական եւ փիար գործունեության ծախսերը կազմել են 2 միլիոն 920 հազար դոլար, որից միայն 2 միլիոն 400 հազարի տարեկան պայմանագիր է ստորագրվել “Fabian&Co.” ամերիկյան լոբբիստական ընկերության հետ Միացյալ Նահանգներում իրազեկման ծրագրեր իրականացնելու համար:

Նշենք, որ Դաշինքը հիմնադրվել է 2010թ. Վաշինգտոնում Անար Մամադովի կողմից, որը Ադրբեջանի հայտնի կոռումպացված նախկին տրանսպորտի նախարար Զիյա Մամադովի որդին է: Անար Մամադովը հայտնի է իր պատմությամբ, որը հրապարակել էր թերթերից մեկը, թե իչնպես է Մամադովը վճարում 1 միլիոն դոլար ռեստորանին, որպեսզի տեղի վայրի գազանանոցից բերված կենդանի արջից գրիլ պատրաստվի: Իսկ նրա հորը Զիյա Մամադովին Վիկիլիկսը ներկայացնում է որպես Ադրբեջանի ամենակոռումպացված բարձրաստիճան օլիգարխներից մեկ: Համաձայն FARA տվյալների Դաշինքի ֆինանսավորումը հիմնականում գալսի է “ZQAN” Հոլդինգից եւ Ադրբեջանի բանկից,որոնք Մամադովի ընտանեկան ստվերային բիզնես կայսրության մասն են կազմում:

Դաշինքի վերջին լայնամասշտաբ փիար ակցիաններից մեկը եղավ Վաշինգտոնում կազմակերպված ճաշկերույթը: Հրավիրված 700 հյուրերի ցանկում էին Օբամայի վարչակազմի, Կապիտոլիումի, դիվանագիտական կորպուսի, թինկ թանկերի ներկայացուցիչները: Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթակոմիտեի նախագահ Դան Բարթոնը, սենատորներ Սաքսբի Չամբլիսը եւ Ռիչարդ Բյուռը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոհեները եւս ներկա էին միջոցառմանը:

Միաժամանակ առավել ակտիվ են նաեւ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունները, որոք հանդես են գալիս իրենց առանձին փիար գործողություններով` տեղի հաղորդակցության եւ իրավաբանական ընկերությունների օգնությամբ իրականացնելով տարբեր մեդիա արշավներ, մամուլի հետ շփումներ եւ միջոցառումներ: Օրինակ “Melwood Global” ընկերությունը Ադրբեջանի դեսպանությունից ստացել է անորոշ չափով գումար Ադբեջանի շահերից բխող մեդիա ռազմավարություն իրականացնելու համար: Նշենք, որ այս ընկերության համահիմնադիրներից է Ջոն Բոյթը, որը մեծ փորձառուոյթւոն ունի Ադրբեջանի հետ աշխատելու: 2000թ. նա եղել է Ադրբեջանի Internews-ի տնօրենը:

Իսկ Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը վճարել է 8.900 դոլար “Sitrick and Company” ընկերությանը ` Լոս Անջելեսում գործող լրատվամիջոցների հետ շփումների հաստատաման համար: Ասենք, որ այս ընկերության անձնակազմը մեծամասամբ կազմակված է “The Wall Street Journal”, “The New York Times” , “Bloomberg”, “Los Angeles Times”, “NBC” եւ “CBS” հեռուստաընկերությունների նախկին խմբագիրներից եւ լրագրողներից: Մեկ տարի անց այս կազմակերպությունը փոխարինվեց “Toolshed Group” ընկերությամբ, որի հիմնադիրն է Ջեյսոն Կաթսը, Ամերիկայի հրեական կոմիտեյի հանրային կապերի գծով նախկին տնօրենը:

Երիտասարդ հետազոտողների ազգային կենտրոն

Հայերեն English

Տարբեր երկրներ այդ առաջարկն անում են. ՀՀ ԱԺ նախագահը՝ խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի մասին

Երրորդ ամիսն է՝ Ադրբեջանը Հայաստանի առաջարկներին չի արձագանքել. ՀՀ ԱԺ նախագահ

Փոփոխություն` միասնական տոմսային համակարգում

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետ

Հունվարին ավտոբուսով, մետրոյով և տրոլեյբուսով ուղևորափոխադրումների քանակը Երևանում կազմել է 9 մլն 562 հազար, օրական միջինը՝ 308,500

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

ՊԵԿ-ը մանրամասնել է, թե ովքեր պետք է ներկայացնեն 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր

Փհենյանը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ պատրաստ է օգտագործել բոլոր ուժերը՝ տարածաշրջանում սադրանքներին ի պատասխան

«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու

Թրամփը պատրաստվում է կրճատել Հորդանանին և Եգիպտոսին տրամադրվող օգնությունը Գազայի բնակիչներին չընդունելու դեպքում