Ադրբեջանը դարձել է տարածաշրջանի ամենաանհետաքրքիր երկիրը. փորձագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում ընթացող նախագահական ընտրությունները անհետաքրքիր են ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ գերտերությունների համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը։ Նրա խոսքով՝ նախագահի այսօրվա ընտրություններում Իլհամ Ալիևի հաղթանակն արդեն կանխորոշված է, իսկ մյուս թեկնածուները կստանան ցածր տոկոսներ։ «Ադրբեջանցի փորձագետները Ալիևի վերընտրվելու շանսերը գնահատում են 70-80 տոկոս, Ջամիլ Հասանլիինը՝ 7-10 տոկոս, իսկ մյուս թեկնածուներինը՝ շատ ավելի ցածր տոկոսներ։ Կարելի է ասել, որ հիմնական թեկնածուն Ալիևից հետո Հասանլին է։ Նա հետաքրքիր կերպար է Անդրբեջանի նախագահական ընտրությունների թեկնածուների շարքում։ Նա նման է Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցած երեք թեկնածուներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին և Վարդան Սեդրակյանին։ Առաջինին նրա նմանությունը պայմանավորված է Հասանլիի այն հայտարարությամբ, որ նա երկու տարում փոփոխություններ կանի քաղաքական դաշտում և կհեռանա։ Ռաֆֆի Հովհաննիսյանի հետ նմանությունը կապված է արևմտամետ քաղաքական հայացքների հետ, իսկ էպոսագետի հետ նմանությունն այն է, որ Հասանլին ևս եղել է պատմաբան և նույնիսկ փորձել է էպոս գրել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քոչարյանը։

Բլոգերը համոզված է, որ հակահայկականությունը Ադրբեջանում դարձել է այն կորիզը, որի շուրջ Ալիևը փորձում է համախմբել իր ժողովրդին։ «Եթե վերանա այդ ատելությունը ադրբեջանցիների շրջանում, ապա Ադրբեջանն էլ որպես պետություն կփլուզվի։ Ալիևը փորձում է ցույց տալ, որ իր երկրում ամեն ինչ կարգին է, Բաքուն արագ տեմպերով զարգանում է, սակայն երբ հեռանում ես Բաքվից, պարզ է դառնում, որ այնտեղ էլ կան շատ խնդիրներր։ Թեև Ադրբեջանն ունի նավթ, սակայն դրա ողջ եկամուտները գնում են կամ Ալիևի, կամ այլ «մոնոպոլիստների» գրպանը»,- նշեց բլոգերը։

Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվում են այսօր՝ հոկտեմբերի 9-ին:Սեպտեմբերի 16-ից մեկնարկել էր նախընտրական քարոզչությունը, որն ավարտվելու քվեարկությունից 24 ժամ առաջ՝ հոկտեմբերի 8-ին: Ընդհանուր առմամբ, հաստատվել էր 21 թեկնածություն, որոնցից անհրաժեշտ ստորագրությունների քանակը ներկայացրել են հետևյալ թեկնածուները՝ Իլհամ Ալիև, Իգբալ Աղազադե, Զահիդ Օրուջ, Ջամիլ Հասանլի, Ահմեդ Օրուջ, Սարդար Մամեդով, Ֆուադ Ալիև, Ալի Ալիև, Արազ Ալիզադե, Գուդրատ Հասանգուլիև, Հաֆիզ Գաջիև, Իլյաս Իսմայիլով, Իլգար Մամեդով: Ընտրություններում արդեն արձանագրվել են զանգվածային լցոնումների դեպքեր:

Հայերեն Русский

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ