Շոու բիզնես

Շառլիզ Թերոնը վզաողնի վիրահատություն Է տարել

1 րոպեի ընթերցում

Շառլիզ Թերոնը վզաողնի վիրահատություն Է տարել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի մոդել եւ կինոաստղ Շառլիզ Թերոնը վզաողնի վիրահատություն Է տարել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Ըստ Us Weekly հանդեսի տվյալների՝ 38-ամա դերասանուհին որոշում Է ընդունել վիրաբույժների օգնությանը դիմել այն բանից հետո, երբ նրան սկսել Է անհանգստացնել անցյալում ստացած վնասվածքը: «Մի քանի տարի առաջ նկարահանման հարթակում տեղի Է ունեցել դժբախտ պատահար, Շառլիզն ուժգին հարված Է ստացել՝ վնասելով ողնը»,- հրատարակությանը հայտնել Է աստղի շրջապատի մի աղբյուր: Թերոնը երկար ժամանակ այդ պատմությունը գաղտնի Էր պահում, քանի դեռ չԷր համաձայնում բժիշկների միջամտությանը:

Վիրահատությունն անցել Է հաջող, երբեմնի ցավերի մասին այժմ հիշեցնում Է միայն պարանոցի վրայի ոչ մեծ ծեփասպեղանին, որն Էլ պապարացիներին թույլ Է տվել իմանալ մանրամասները: «Շառլիզը կազդուրվում Է, թեեւ ոչ այնքան արագ, ինչպես ցանկալի կլիներ»,- հավելել Է նրա բարեկամներից մեկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում