Շոու բիզնես

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը երկվորյակ են ունեցել

1 րոպեի ընթերցում

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը երկվորյակ են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանգստյան այս օրերին ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Մաքսիմ Գալկինն ու Ալլա Պուգաչովան Գրյազի իրենց առանձնատանը ուրախ առիթ են նշել. ամուսինները զույգ երեխաներ են ունեցել` տղա եւ աղջիկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին պատմել են առանձնատան աշխատողները, ովքեր արտիստների տանը մանկական սենյակն են պատրաստել:

Հայտնի է դարձել, որ երեխաներին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, բայց նրանք Գալիկինի եւ Պուգաչովայի կենսաբանական երեխաներն են:

Մանկական սենյակի ձեւավորողները պատմել են, որ Գրյազի առանձնատանը նախորդ շաբաթ հայտնվել են մանկական օրորոցները: Աստղային ամուսինների ուրախության մասին առաջին օրից տեղյակ են եղել ամենամտերիմները` պրիմադոննայի դուստր Քրիստինա Օրբակայտեն, ընտանիքի ընկերուհի Ալինա Ռեդելը ու Գալկինի եղբայր Դմիտրի Գալկինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում