ԵԽԽՎ-ում ՀՀ Նախագահի ելույթը հաստատեց, որ Արցախը հայերի համար սուրբ հայրենիք է, ոչ միայն պարզապես տարածք. քաղաքագետ
1 րոպեի ընթերցում
![ԵԽԽՎ-ում ՀՀ Նախագահի ելույթը հաստատեց, որ Արցախը հայերի համար սուրբ հայրենիք է, ոչ միայն պարզապես տարածք. քաղաքագետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/10/735460.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում Ադրբեջանի ներկայացուցչի բարձրացրած հարցը նախագահ Սերժ Սարգսյանին հնարավորություն տվեց մեկ անգամ ևս Եվրոպային հրապարակայնորեն հայտարարել, որ Արցախն ուրիշգոտի է, և այլտարբերակ չկա, քան Արցախի ինքնիշխանության ճանաչումը:
Հրավիրված ասուլիսում այս մասինասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Նախագահը մեկ անգամ ևս հաստատեց, որ Հայաստանի համար արտաքին քաղաքականության մեջ կարևոր են նաև Արցախի դերն ու գործոնը: Նախագահի խոսքն ապացուցեց, որ Արցախը հայերի համար սուրբ հայրենիք է, ոչ միայն պարզապես տարածք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:Քաղաքագետը նշեց նաև, որ Սերժ Սարգսյանը վերահաստատեց այն միտքը, թե պատերազմով չէ, որ պետք է լուծել արցախյան հարցը:
Հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ ամբիոնից բավական ծավալուն ու բովանդակային ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա անդրադարձել է Մաքսային միությանն անդամակցելուն, Արցախին, Ցեղասպանության ճանաչման հարցին, սիրիահայերի խնդրին և Հայաստանին մտահոգող տարբեր այլ թեմաների: