Շոու բիզնես

Empire magazine-ը Էմմա Ուոթսոնին ճանաչել Է ժամանակակից կինոյի ամենագրավիչ դերասանուհին

1 րոպեի ընթերցում

Empire magazine-ը Էմմա Ուոթսոնին ճանաչել Է ժամանակակից կինոյի ամենագրավիչ դերասանուհին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային կինոմատոգրաֆի ամենագրավիչ դերասանուհին Է ճանաչվել Է 23-ամյա բրիտանուհի Էմմա Ուոթսոնը: Ազդեցիկ Empire magazine հանդեսի ամենամյա վարկանիշի արդյունքները, որը մասնագիտանում Է կինոարվեստի հարցերում, հայտարարվել են հոկտեմբերի 3-ին Լոնդոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Ուոթսոնը, որն իր կինեմատոգրաֆիական կարիերան սկսել Է Գարրի Փոթերի մասին ֆիլմերում Հերմիոնա Գրեյնջերի դերով, եզրափակիչում կարողացել Է առաջ անցնել ամերիկացի դերասանուհիներ Սկառլեթ Յոհանսոնից եւ Ջենիֆեր Լոուրենսից: Նրանք զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ դիրքերը:

Վարկանիշի չորրորդ հորիզոնականում ամերիկացի դերասանուհի Քրիսթեն Սթյուարտն Է: Առաջին հնգյակը եզրափակում Է նույնպես ամերիկուհի Էնն Հեթեուեյը:

Empire magazine հանդեսի ամենագրավիչ դերասանների վարկանիշը գլխավորել Է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ 37-ամյա Բենեդիկտ Քամբերբետչը: Նա մեծ ճանաչում Է ստացել՝ BBC ընկերության «Սերլոք» հեռուստասերիալում խաղալով Շերլոք Հոլմսի դերը: Վարկանիշի երկրորդ եւ երրորդ դիրքերում նույնպես բրիտանացի դերասաններ են՝ Թոմաս Հիդլսթոնը եւ Հենրի Քավիլլը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում