ԵՄ-ն սպասում է հարաբերությունների հետագա ձեւաչափի վերաբերյալ Հայաստանի առաջարկին. ԵՄ պաշտոնյա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը չի դադրացնի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, սակայն Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ինչպես է պատկերացնում Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունները։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն սպասում է, որ Հայաստանն առաջարկով հանդես գա՝ ինչպես պետք է զարգացնել հարաբերությունները։

«Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը զարմացրեց Եվրամիությանը, սակայն դա Հայաստանի իրավունքն էր ինքնուրույնաբար կայացնելու իր որոշումը։ Հարցն այն է, որ Խոր և համապարփակ առևտրի համաձայնագիրը համատեղելի չէ Մաքսային միության անդամակցությանը, և մենք սա բացատրել ենք Հայաստանին։ Մենք սպասում ենք, որ Հայաստանն ինքը առաջարկով հանդես գա, թե ինչպես է պատկերացնում Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունները։ Չնայած նաև նշում ենք, որ ԵՄ-ն ավելի պակաս նկրտումներով է համագործակցելու Հայաստանի հետ»,- ավելացրեց նա:

Լորենցը նշեց, որ հարաբերությունների զարգացման գործընթացը շարունակական է, և իրենք այժմ խորհրդակցում են Հայաստանի հետ հարաբերությունների ապագայի համար։ «Եվրամիության համար այժմ չափազանց վաղ է ինչ-որ դատողություններ անել, սակայն մենք պատրաստ ենք կանգնել Հայաստանի կողքին և օգնել նրան»,- նշեց Լորենցը։

Պաշտոնյան հիշեցրեց, որ Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ երկար ժամանակ բանակցությոններ են ընթանում, փաթեթի մի մասն է, որը ներկայացվել էր Արևելյան գործընկության երկրներին։ «Երբ Ասոցացման համաձայնագիրը ստեղծվեց, դեռ խոսք չկար Եվրասիական միության և Մաքսային միության մասին, հետևաբար այն չի կարող ուղղված լինել դրանց դեմ։ Ընդհակառակը, Եվրամիությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ, և մենք ցանկանում ենք, որ մեր գործընկեր-պետությունները ևս լավ հարաբերություններ ունենան Ռուսաստանի հետ»,- ասաց Լորենցը։

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին:

Հայերեն English Русский

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր