ՀՀ Նախագահը ներկա է գտնվել ԵԽ-ում ՀՀ նախագահության նվերի հանձնման պաշտոնական արարողությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահության նվերի՝ լիագումար նիստերի դահլիճի «Միասնության ուժը» կոչվող ապակեպատկեր ստեղծագործության հանձնման պաշտոնական արարողությանը:

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ վարչությունից, այս կապակցությամբ Հանրապետության Նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել սիրված և տաղանդաշատ նկարչուհի Արև Պետրոսյանին՝ նրա ստեղծագործական մտահղացման և տպավորիչ աշխատանքի համար, նաև՝ Եվրոպայի Խորհրդի այն բոլոր ատյաններին ու անձանց, ովքեր հնարավոր դարձրին ապակեպատկերի տեղադրումը: «Մոտ 13 տարի առաջ՝ 2001թ. հունվարի 25-ին Հայաստանը դարձավ Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ՝ մաս կազմելով եվրոպական մեծ ընտանիքի: Ինչպես 800 մլն եվրոպացիների համար, ժողովրդավարության այս տաճարը դարձավ նաև մեր՝ հայերիս տունը:

2001թ. Հայաստանը 10 տարեկան էր, հիմա արդեն՝ 22: Ավելի քան մեկ տասնամյակ այս ընտանիքում «մեծանալով», Հայաստանն ստեղծել է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման ամուր հիմքեր ու կառուցակարգեր:

Հարգելի բարեկամներ,

Հայաստանի կողմից նվիրաբերված այս ապակեպատկերն ընդունեք իբրև համեստ ներդրում մեր ընդհանուր տան կառուցմանը: Եվրոպայի Խորհրդում համախմբված ժողովուրդները տարբեր են իրենց պատմությամբ ու անցյալով, սակայն միավորված են միասնական համամարդկային արժեքների շուրջ: Նրանք հատիկ առ հատիկ կերտել են այդ արժեքները՝ հարթելով դեպի միասնական ապագայի տեսլականը տանող ուղին: Ապակեպատկեր հեղինակային այս աշխատանքը խորհրդանշում է մեր հավաքական ուժը՝ իր միասնականության ու ներդաշնակ բազմազանության մեջ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության նվերի հանձնման արարողության ժամանակ:

Այնուհետև Նախագահը ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ դիտել է ԵԽ նախարարների կոմիտեի նախասրահում Արև Պետրոսյանի եռանկարը՝ «Սեր», «Ազատություն», «Գիտակցություն», որը ևս խորհրդանշում է միասնության ուժը, որոնք Հանրապետության Նախագահն այնուհետև նվիրել է պարոնայք Ժան-Կլոդ Մինյոնին, Թորբյորն Յագլանդին և Նիլս Մուիժնիկսին:

Այցի ավարտին Եվրոպայի Խորհրդում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության ստորագրման արարողությանը, որը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայերեն English Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները