Շոու բիզնես

Լերա Կուդրյավցևան հերքում է Հայաստանում խաղողի այգի նվեր ստանալու լուրերը

3 րոպեի ընթերցում

Լերա Կուդրյավցևան հերքում է Հայաստանում խաղողի այգի նվեր ստանալու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի և պարուհի Լերա Կուդրյավցևան շոումեն, հաղորդավար և «Երաժշտության շաբաթ Երևանում» նախագծի ղեկավար Էմիլ Կարատից խաղողի այգի նվերչի ստացել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կուդրյավցևան, իրականում Կարատն իրեն նվիրել է հայկական բնապատկերով մի նկար, որում պատկերված է նաև խաղողի այգի: «Այդ նկարն այժմ կախված է իմ տան ամենապատվավոր տեղում: Ես շատ եմ այն հավանել և գնահատում եմ Էմիլի հիասքանչ և ինքնատիպ նվերը»,- նշեց ռուս հաղորդավարուհին:

Կուդրյավցևան, ով այստեղ էր երաժշտական շաբաթի շրաջանակներում և վարեց փառատոնի գալա-համերգը, շատ տպավորված է Հայաստանով: «Հայաստանը հրաշալի երկիր է: Ես այստեղ վերջին անգամ 9 տարի առաջ եմ եղել: Ուրախ եմ, որ մասնակցեցի «Երաժշտության շաբաթ Երևանում» նախագծին: Փառատոնը հրաշալի էր կազմակերպված: Կազմակերպիչներն արդեն մտածում են, որ այն պետք է դառնա ոչ միայն ամենամյա, այլև միջազգային: Այն յուրահատուկ էր նրանով, որ նախագծում միահյուսված էին երաժշտական բոլոր ժանրերը: Երաժշտության շաբաթներ պարբերաբար կազմակերպվում են տարբեր երկրներում, բայց այս մեկն ուրիշ էր»,- մեզ հետ զրույցում նշեց Լերա Կուդրյավցեվան:

Հաղորդավարուհին անդրադարձավ նաև վերջերս Twitter սոցիալական ցանցում իր կատարած գրառմանը, որը վերաբերում էր սպասարկմանըՀայաստանի հյուրանոցներից մեկում: Լերան իր էջում դժգոհել էր հյուրանոցի (պարզվեց, դա Golden Tulip Yerevan հյուրանոցն է եղել) սպասարկման որակից: «Իրականում ես շատ դժգոհ էի սպասարկող անձնակազմից: Թվիթերում գրում եմ նմանատիպ հիմարություններ: Ես երբեք լուրջ բաներ այնտեղ չեմ գրում»,- իր քայլը բացատրեց Կուդրյավցևան:

Լերա Կուդրյավցևան ծնվել է 1971 թվականին: Ավարտել է Մոսկվայի թատերական ինստիտուտը: Հեռուստատեսությունում աշխատում է 1995-ից: Վարում է բազմաթիվ հեռուստահաղորդումներ և նախագծեր, նկարահանվում է ֆիլմերում:

«Երաժշտության շաբաթ Երևանում» նախագիծ-փառատոնը միավորեց բոլոր ժանրերը մեկ հարկի ներքո: Տարբեր ձևաչափերի միջոցառումները կոչված էին բացահայտել ընտրյալ երաժիշտների առաջատար դերը և հաստատել հայ վարպետների պատվավոր կարգավիճակը: Երաժշտասերների համար մինչև փառատոնի ավարտը նախատեսված էր վեց համերգ, որոնցից յուրաքանչյուրը կգտներ իր հանդիսատեսին: Բացի այդ, փառատոնն ուղղված էր ժամանակակից հայկական երաժշտության դերի բարձրացմանը:

Երաժշտական շաբաթի` «Հարդարասենյակում» խորագիրըկրողբոլոր համերգներն սկսվում էին թոք-շոուի ձևաչափով: Կազմակերպիչները հայտնվում էին տվյալ երաժշտական երեկոյի մասնակից երգչի հարդարասենյակում և հարցազրույց վարում նրա հետ` փորձելով երաժշտին ներկայացնել մինչ այդ ունկնդրին անհայտ կողմերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում