Շոու բիզնես

«An Gordonach!» և «Որդան Կարմիր» հայկական ռոք-խմբերը բարեգործական համերգը կունենան Լոնդոնում

2 րոպեի ընթերցում

«An Gordonach!» և «Որդան Կարմիր» հայկական ռոք-խմբերը բարեգործական համերգը կունենան Լոնդոնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդահայկական «An Gordonach!» և հայկական«Որդան Կարմիր»ռոք-խմբերը սեպտեմբերի 28-ին իրենցառաջին համատեղ համերգը կունենան Լոնդոնում: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ Առաքելական ԵկեղեցուՄեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմից, համերգըբարեգործական նպատակ ունի:Տոմսերի արժեքն է 6 ֆունտ ստելինգ, որից մեկ ֆունտ ստերլինգը կտրամադրվի բաեգործության` Գյումրու Լորդ Բայրոնի անվան դպրոցի հիմնանորոգման համար: Ծրագիրը համակարգում է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանությունը:

«Հրաշալի հանարավություն է բրիտանական ռոք-երաժշտության հանդիսատեսին ներկայացնել հայակական երաժշտության մյուս կողմը: Ես ի նկատի ունեմ, որSystem of a Down-ի ներկայացրած երաժշտությունից և դուդուկից բացի, կա նաև այլ տիպի հայկական երաժշտություն: Նույնը վերաբերում է նաև Լոնդոնի երաժշտասերներին:«Որդան Կարմիր»-ը (և մենք) ավելի ինտուիտիվ և հում երաժշտություն ենք ներկայացնում` հիմնված հայկական ավանդական երաժշտության վրա»,- նշել է«An Gordonach!»-ի մենակատար Ստյուարտ Մորը:

«Որդան Կարմիր»հայկական ալտերնատիվ-մետալ խումբը կազմավորվել է 2004 թվականին, Վանաձորում:Երաժիշտները նվագում են ծանր ռոք, ալտերնատիվ մետալի տարրերով` օգտագործելով ավանդական հայկական ժողովրդական երաժշտությունը և հին հայկական եկեղեցական երաժշտության ավանդույթները:

«An Gordonach!» խումբը ձևավորվել էՎանաձորում, 2010թվականի օգոստոսին:Նրանք փորձում են ստեղծել նոր, հետաքրքիր երաժշտական ոճ՝ ներկայացնելով ռոքի, բրիտ-փոփի, շոտլանդական, հայկական ժողովրդական երաժշտությունների խառնուրդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում